-
08.11.2020|
18:07
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը ապատեղեկատվություն է՝ հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Լուրը չի համապատասխանում իրականությանը»,-Facebook-ում գրել է խոսնակը։
-
07.11.2020|
15:41
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բելգիական La Libre Belgique պարբերականի հատուկ թղթակից Քրիստոֆ Լամֆալյուսիին:
-
07.11.2020|
15:36
Իսպանական Կորունյա քաղաքը դատապարտել է ադրբեջանաթուրքական ագրեսիան` ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ` ըստ էության ճանաչելով Արցախը Շնորհակալություն եմ հայտնում տեղի փոքրաթիվ, բայց շատ ակտիվ հայ համայնքին ի դեմ Վահե Համբարձումյանի, Արտակ Մկրտչյանի և իմ դասընկեր Էրինե Վարդանյանի:
-
07.11.2020|
15:22
Իտալիայի Տրենտո շրջանի ևս մեկ համայնք՝ Նոգարեդոն, ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
-
06.11.2020|
21:41
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից աջակցվող Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
-
06.11.2020|
21:32
Կատալոնական Բերգա քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը՝ հայտնում է Բարսելոնայի Հայկական մշակութային միությունը:
-
06.11.2020|
21:08
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, որ ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի մասին:
-
06.11.2020|
15:54
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ահաբեկչության դեմ պայքարը:
-
06.11.2020|
15:49
Ուրուգվայի ամենամեծ նահանգներից Պայսանդուի օրենսդիր մարմինը միաձայն` 28 կողմ քվեներով ճանաչեց Արցախի անկախությունը:
-
03.11.2020|
22:10
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նոյեմբերի 3-ի ստորագրած հրամանագրերի համաձայն՝ աշխատանքից ազատվել են ԱՀ նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը, ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը և Սասուն Գաբրիելյանը, ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը: